Գրիմ եղբայրների նամակները հասանելի են համացանցում
Գերմանացի լեզվաբաններ, գերմանական ժողովրդական մշակույթի ուսումնասիրողներ և հեքիաթագիրներ Գրիմ եղբայրների և նրանց ընտանիքի այլ անդամների նամակների և այլ փաստաթղթերի թվայնացված տարբերակներն արդեն հասանելի են համացանցում, հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Քասելի համալսարանին։
Այդ համալսարանի և Գեսենի պետական արխիվի համատեղ նախագծի շրջանակում թվայնացվել է 1698-1949թթ. մոտ 37.000 փաստաթուղթ, որոնք արխիվին է փոխանցել Վիլհելմ Գրիմի ծոռը՝ Մարկո Պլոկը։
2012-ին Քասելի համալսարանում ստեղծվել է Գերմանիայում առաջին դասախոսական պաշտոնը, որի նպատակն է ուսումնասիրել Վիլհելմ և Յակոբ Գրիմ եղբայրների ժառանգությունը։










