«Թյուդորների» աստղն ալկոհոլով է տարվել

09:09 • 19.05.15

Երբեմնի սեքս-խորհրդանիշ, սրտակեր, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր, տաղանդավոր դերասան Ջոնաթան Ռիս Մայերսն ալկոհոլով է տարվել:

 

Ինչպես նշում է newsru.com-ը, «Թյուդորները» սերիալի աստղը հայտնվել է Լոնդոնի փողոցներում` հարբած վիճակում և օղու շիշը ձեռքին:

 

Երեսունյոթամյա դերասանին ոչ պատշաճ վիճակում «բռնացրել» են պապարացիները: Մայերսը եղել է ճարմանդը բաց ջինսե տաբատով, թարսուշիտակ հագած բաճկոնով, իսկ վերնաշապիկին օղի է թափված եղել:

 

Արդեն իսկ հարբած վիճակում խանութ մտնելով` Մայերսն օղի է գնել ու սկսել այն անմիջապես խմել:
Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանն արդեն երկար տարիներ տառապում է քրոնիկ հարբեցողությամբ, և իրավիճակն ավելի է սրվել նրա մոր մահից հետո: Մայերսը մի քանի անգամ փորձել է բուժվել, սակայն դեռևս դա նրան չի հաջողվել: Դերասանին բազմիցս ձերբակալել են հարբած վիճակում:

«Թյուդորների» աստղն ալկոհոլով է տարվել