Աշակերտները շատ լավ յուրացնում են ազգային երգերը. երգաժշտագետ

21:23 • 19.05.15

Երեխաները սիրով երգում են ազգային երգերը, և դրանք միշտ էլ դպրոցական ծրագրերում տեղ են գտնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ, երգահան, ուսումնաօժանդակ ձեռնարկների հեղինակ  Հռիփսիմե Խրիմյանը՝ անդրադառնալով դպրոցահասակների մոտ ազգային երգերի պահանջված լինելուն։

 

«Միշտ էլ բարեփոխումների անհրաժեշտություն կա, որովեհտև մեր երեխաներն անընդհատ փոխվում են, մտածելակերպն էլ է փոխվում, թեև ազգայինը իրենք շատ լավ  յուրացնում են, երևի իրենց գեներում դա կա և փոխանցվել է»,-ասաց նա և նշեց, որ աշակերտները հասկանում են, որ երաժշտությունը երկրորդական առարկա չէ։

 

«Երաժշտական ճաշակ ձևավորելու հարցում ուսուցիչների դերը շատ մեծ է, ուսուցիչը իր գիտելիքները, ճաշակը պետք է փոխանցի աշակերտին»,-ասաց նա և նշեց, որ միջավայրը, ընտանիքը,  բակը ևս մեծ ազդեցություն ունեն։

 

Հռիփսիմե Խրիմյանը նկատեց, որ երեխաները մեծերին ճանաչելու պակաս ունեն, և այդտեղ միայն ուսուցչի աշխատանքը շատ քիչ է, պետք է համընդհանուր մոտեցում լինի։  Նա նաև կարևորեց հեռուստատեսության ազդեցությունը երեխաների երաժշտական ճաշակ ձևավորելու հարցում։

 

 

Աշակերտները շատ լավ յուրացնում են ազգային երգերը. երգաժշտագետ