Ալ Պաչինոն ներողություն է խնդրել նոր ֆիլմում երգելու համար

08:44 • 19.05.15

Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն ներողություն է խնդրել «Երկրորդ հնարավորություն» ֆիլմում երգելու համար: Նա խաղում է էստրադային երգիչ Դենի Քոլինզի դերը, ում կյանքը փոխել է Ջոն Լենոնից ստացված նամակը, գրում է gazeta.ru-ն։

 

«Ներողություն եմ խնդրում երգելու համար, բայց ես դա պետք է անեի սցենարի համաձայն»,- կատակել է Պաչինոն Լոնդոնում ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Դերասանը նաև խոստովանել է, թե ինչ դժվար էր իր համար ելույթ ունենալ հանդիսատեսի առաջ:

 

Նա նաև պատմել է Նյու Յորքում Ջոն Լենոնի հետ իր հանդիպման մասին:

 

«Ես հանդիպել եմ Ջոն Լենոնի հետ, բայց մենք գիշերվա մեջ նավերի պես անցանք և բաժանվեցինք: Բայց ես երբեք չեմ մոռանա այդ պահը»,- ասել է Ալ Պաչինոն:

Ալ Պաչինոն ներողություն է խնդրել նոր ֆիլմում երգելու համար