Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել
Փարիզի քաղաքապետարանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել, ուր այսօր այցելել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ Նախագահ Սահակյանը կարևորել է նման ցուցահանդեսների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք Մեծ եղեռնը համայն աշխարհին ներկայացնելու, այն ճանաչելու ու դատապարտելու ազդեցիկ միջոց են և նոր ցեղասպանությունները կանխելու յուրահատուկ պատգամ:
.jpg)
.jpg)










