Դատարանը թույլ է տվել YouTube-ին տեղադրել «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմը

14:39 • 19.05.15

Հերթական նիստի ընթացքում ԱՄՆ վերաքննիչ դատարանը վճռել է, որ Google ընկերությունը չպետք է հեռացնի իսլամիստներին քննադատող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը YouTube տեսածառայությունից, գրում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ երեք դատարաններ վճռել էին ֆիլմը հեռացնելու մասին, քանի որ անգամ դրա թրեյլերը բացասական արձագանքներ է առաջացրել մուսուլման հանրության շրջանում: 2012 թվականին Եգիպտոսում, Սիրիայում և այլ երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվել ֆիլմի դեմ:

 

Դատարանը նոր որոշում է կայացրել դերասանուհի Սինդի Լի Գարսիայի՝ դատարան ներկայացրած դիմումի արդյունքներով, ով պահանջում էր հեռացնել իր մասնակցությամբ տեսանյութը: Դատարանը որոշել է չսկսել ֆիլմի արգելքի գործընթացը՝ հաշվի առնելով «հեղինակային իրավունքների և խոսքի ազատության սկզբունքների հետ մեկտեղ անձնական տվյալների պաշտպանությունը»:

 

Դատարանը թույլ է տվել YouTube-ին տեղադրել «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմը