Էլթոն Ջոնը լոնդոնյան դպրոցում հանդիպել է համադասարանցիների հետ
Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը համադասարանցիների հետ հանդիպման է եկել Լոնդոնի Փիններ թաղամասի դպրոցում: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` The Daily Mail-ին հղումով, երգիչը դպրոցական ընկերների հետ հանդիպել է առաջին ծանոթությունից 57 տարի անց:
«Այնպես էր թվում, ասես երբեք էլ դպրոցից չէինք հեռացել: Այնքան շատ ծիծաղ և այնքան շատ հրաշալի հիշողություններ», - խոստովանել է երգիչը:
Ջոնը հատկապես ուրախ էր` տեսնելու «իր ամենահին ընկերոջը»` Քիթ Ֆրենսիսին, ում հետ ընկերություն է անում 1958 թվականից և ով Ավստրալիայից Բրիտանիա էր ժամանել հատուկ շրջանավարտների հանդիպման համար:
Էլթոն Ջոնը ծնվել է Փիններում, սովորել տեղի դպրոցում մինչև 17 տարեկանը: Քննություններից առաջ թողել է ուսումը՝ հանուն երաժշտական կարիրայի:










