«Մեծն Գեթսբիի» հեղինակ Ֆիցջերալդի տունը վաճառքի է հանվել 3,8 մլն դոլարով
Նյու Յորքում վաճառքի է հանվել հայտնի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդին պատկանող տունը, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է՝ հենց այդ տան պատերի ներսում է նա գրել իր հայտնի «Մեծն Գեթսբի» վեպը:
Տան արժեքը գնահատվում է 3,8 միլիոն դոլար: Այն գտնվում է Լոնգ-Այլենդ շրջանում:
Տունը կառուցվել է 1918 թվականին միջերկրածովյան ոճով: Այն ունի յոթ ննջասենյակ:
Ֆիցջերալդն իր կնոջ հետ այդ տանն ապրել է 1922-1924 թվականներին:










