Գերմանիայում հայտնաբերվել են Հիտլերի անհայտացած ձիերի արձանները
Գերմանիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ադոլֆ Հիտլերի ձիերի արձանները, որոնք շատ երկար կորած էին համարվում:
France 24-ի փոխանցմամբ` իրական չափերի բրոնզե արձանները ժամանակին զարդարել էին Հիտլերի աշխատասենյակի շենքը, սակայն Բեռլինի պատի անկման տարում կորել էին: Այժմ դրանք հայտնաբերվել են զառամյալ տարիքի մի քանի կասկածյալների դեմ ռեյդերի հետևանքով: Ըստ ԶԼՄ-ների` վերջին տարիներին նրանք սև շուկայում 4,4 մլն եվրո էին պահանջել այս աշխատանքների համար:
Այդ արձանները միլիոնավոր եվրոներ են գնահատվում, դրանք ժամանակին պատվիրել էր Երրորդ ռեյխը, աշխատանքները հեղինակել էին քանդակագործներ Յոզեֆ Թորաքը և Առնո Բրեքերը:










