Լրագրողը մեղադրել է «Խենթերը» սերիալի դերասանին սեռական ոտնձգությունների համար

10:18 • 20.05.15

BuzzFeed ինտերնետային պարբերականի լրագրողը մեղադրել է դերասան Փոլ Յոհանսոնին հարցազրույցի ժամանակ սեռական ոտնձգությունների համար, գրում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ «Խենթերը» հայտնի սերիալի դերասանը  լրագրողի նկատմամբ մի քանի արտահայտություն է արել սեռական ենթատեքստով: Այդ խոսքերը չեն ձայնագրվել: Հարցազրույցի ժամանակ դերասանը նաև մի քանի անպարկեշտ դիտողություն է արել:

 

Լրագրողը նաև պնդում է, որ դերասանը մի քանի անգամ դիպել է նրան հարցազրույցի ընթացքում:

 

Դերասանի փաստաբանը լրագրողի նամակին ի պատասխան հերքել է նրա բոլոր մեղադրանքները և, իր հերթին, մեղադրել է նրան սկանդալի օգնությամբ իր նկատմամբ ուշադրություն հրավիրելու փորձի համար:

Լրագրողը մեղադրել է «Խենթերը» սերիալի դերասանին սեռական ոտնձգությունների համար