Բուքերյան միջազգային մրցանակին է արժանացել հունգարացի գրող Լասլո Կրասնախորկաին

08:36 • 20.05.15

Հունգարացի գրող Լասլո Կրասնախորկաին արժանացել է միջազգային Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize): Հաղթողի անունը հայտարարվել է երեկ Լոնդոնի Ալբերտի և Վիկտորյայի թանգարանում կայացած արարողության ժամանակ, գրում է РИА Новости-ն:

 

Հեղինակի որոշ նովելների և սցենարների հիման վրա ֆիլմեր են նկարահանվել:

 

Լասլո Կրասնախորկաին ընտրվել է 10 թեկնածուներից: Նրանց թվում են եղել արգենտինացի գրող և թարգմանիչ Սեզար Այրան, լիբանանցի Խոդա Բարակատը, գրող և պատմաբան Մարիս Կոնդը Գվադելուպայից և այլք:

 

Մրցանակակիրը կստանա 60.000 ֆունտ ստերլինգ պարգևատրում և ևս 15.000 ֆունտ` իր գրքի թարգամանության համար:

Բուքերյան միջազգային մրցանակին է արժանացել հունգարացի գրող Լասլո Կրասնախորկաին