Գեղեցկուհի Այշվարիա Ռայը Կաննի կինոփառատոնում (լուսանկարներ)
Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը` հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը, Կաննի կինոփառատոնի ամենացանկալի հյուրերից է, ում ամեն մի երևան գալը սպասված իրադարձություն է:
Ինչպես նշում է Tatler-ը, հնդիկ գեղեցկուհին ցերեկային պրեմիերաներից մեկին ներկայացել է անչափ էլեգանտ երեկոյան զգեստով: Oscar de la Renta բրենդի զգեստը մեծ ոգևորությամբ է ընդունվել հանրության կողմից, քանի որ 41-ամյա Ռայը դրանով ուղղակի անկրկնելի տեսք է ունեցել:
Աղբյուրը նկատում է, որ Ռայն այն բացառիկ կանանցից է, ով մշտապես ներկայանում է պատշաճ տեսքով և ում գեղեցկությունը տարիների ընթացքում է՛լ ավելի է փթթում:
















