Իրինա Ալեգրովան բարկացավ իրեն լուսանկարող երկրպագուների վրա և վերցրեց նրանց հեռախոսները

23:11 • 23.05.15

Ռուսական էստրադայի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգին, որը կայացավ այսօր՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նախապես հայտարարվեց, որ արգելվում է համերգի ընթացքում կատարել լուսանկարահանում կամ տեսանկահարահանում։ Հայտարավեց, որ հեղինակային իրավունքը պատկանում է միայն երգչուհուն։


Համերգի ավարտին, երբ երկրպագուները մոտեցան Իրինա Ալեգրովային՝ ծաղիկներ նվիրելու, նրանցից շատերն սկսեցին լուսանկարել երգչուհուն, ինչը բարկացրեց նրան։
«Տուր հեռախոսդ այստեղ»,-բարձրախոսով մի քանի անգամ ասաց Իրինա Ալեգրովան և վերցրեց երկրպագուի ձեռքից հեռախոսը։


«Ես չեմ սիրում, որ ինձ այդպես մոտիկից գալիս են ու միանգամից դեմքիս պահում, բացի այդ՝ ես հայտարարել էի, որ թույլ չի տրվում որևէ նկարահանում անել»,-ասաց նա։
Երգչուհին այնուհետև վերցրեց ևս մի քանի հոգու հեռախոս։ 

Իրինա Ալեգրովան բարկացավ իրեն լուսանկարող երկրպագուների վրա և վերցրեց նրանց հեռախոսները