Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին

10:08 • 23.10.26

Ճապոնացի գրող Ռյունոսուկե Մուրակամին, ով հայտնի է նաև որպես Ռյու Մուրակամի, մահացել է կյանքի 75-րդ տարում, հայտնում է Mainichi թերթը:

Մահվան պատճառները չեն նշվում: Հուղարկավորությունն անցկացվել է ընտանեկան շրջապատում:

Ռյու Մուրակամին հայտնի է այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են «Կապույտի բոլոր երանգները» (1976), «Պահախցիկի երեխաները» (1980) և «Միսո ապուր» (1997):