Երիտասարդ նկարիչները մեծահասակներին սովորեցնում են գրաֆիտի նկարել (լուսանկարներ)
Մի խումբ երիտասարդ նկարիչներ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում որոշել են տարեցներին գրաֆիտի նկարել սովորեցնել, գրում է weburbanist.com-ը:
LATA 65 անունը ստացած խումբը մինչ այժմ արդեն մոտ 100 տարեց մասնակցի է ծանոթացրել գրաֆիտիի արվեստին, և նրանց աշխատանքներն արդեն հայտնվել են քաղաքի շենքերի և պատերի վրա:
Տարեց ուսանողների խումբը սովորում է ոչ միայն գրաֆիտի անել, այլև՝ այս ճյուղի պատմությունը՝ գործիքներից ու տեխնիկայից բացի նաև ծանոթանալով մշակութային կոնտեքստին:
Մինչ տարեց ուսանողները դեռևս հետևում են իրենց երիտասարդ ուսուցիչների քայլերին, գուցե որոշ ժամանակ անց նրանց մոտեցումները զարգանան մի նոր ու յուրահատուկ ուղղությունով, որը կտարբերվի երիտասարդ սերնդի մոտեցումներից, նշում է կայքը։





















