Ժան- Կլոդ Վան Դամը հայտարարել է, որ չի պատրաստվում ամուսնալուծվել

15:23 • 01.06.15

Հայտնի դերասան Ժան- Կլոդ Վան Դամը հայտարարել է, որ վերականգնել է հարաբերությունները կնոջ՝ Գլեդիս Պորտուգեզի հետ, և ամուսնալուծություն չի լինի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Դերասանը տեսանյութ է ձայնագրել, որում մանրամասն նկարագրել է իրավիճակը։ Ամուսիններին հաջողվել է պահպանել ընտանիքը։ Վան Դամի խոսքով՝ իր ընտանիքը կայուն է, ինքը շարունակում է սիրել կնոջը, և իրենց ամուսնությունը շարունակվում է։

 

Այս տարվա մարտին Վան Դամի կինը դիմել էր Լոս Անջելեսի դատարան՝ ամուսնալուծության համար։

 

Ամուսինները պաշտոնապես ամուսնալուծվել էին 1992-ին՝ 5 տարվա համատեղ կյանքից հետո։ Սակայն 1999-ին կրկին ամուսնացել էին։

Ժան- Կլոդ Վան Դամը հայտարարել է, որ չի պատրաստվում ամուսնալուծվել