Էնրիկե Իգլեսիասը վիրահատության կենթարկվի համերգի ժամանակ ձեռքը վնասելու պատճառով

00:41 • 02.06.15

Երգիչ Էնրիկե Իգլեսիասը, ով Մեքսիկայում անցկացվող համերգի ժամանակ վնասել էր ձեռքը` փորձելով բռնել անօդաչու տեսախցիկը, վերականգնողական վիրահատության կենթարկվի Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:


Ինչպես հաղորդում է  Газета.Ru-ն`   Associated Press-ին հղումով, այս մասին հայտնել է երգչի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդվում է՝ վիրահատությունը կանցկացվի հունիսի 1-ին:


Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ Էնրիկե Իգլեսիասը համերգի ժամանակ վնասել է ձեռքը, սակայն շարունակել է համերգը` չնայած ձեռքի կտրվածքին:  

 

Էնրիկե Իգլեսիասը վիրահատության կենթարկվի համերգի ժամանակ ձեռքը վնասելու պատճառով