Sotheby's աճուրդի տունը համաձայնել է վաճառքից հանել Այվազովսկու կտավը

15:04 • 02.06.15

Sotheby's աճուրդի տունը վաճառքից հանել է Հովհաննես Այվազովսկու «Գիշերը Կահիրեում» կտավը՝ բավարարելով Ինտերպոլի ռուսական բյուրոյի խնդրանքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Հովհաննես Այվազովսկու «Գիշերը Կահիրեում» կտավը հանվել է հունիսի 2-ի Sotheby's-ի աճուրդից՝ սեփականատիրոջ հարցման հիման վրա»,- հայտնել են աճուրդի տանը։

 

2.4-3.1 մլն դոլար նախնական արժեքով նկարը «ռուսական» աճուրդի հիմնական նմուշներից էր։

 

Նշվում էր, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն Ինտերպոլի միջոցով հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին և պնդել է աճուրդից հանել Այվազովսկու «Գիշերը Կահիրեում» կտավը։

Sotheby's աճուրդի տունը համաձայնել է վաճառքից հանել Այվազովսկու կտավը