«Մոխրագույնի 50 երանգները» շարունակություն կունենա. հունիսին կթողարկվի 4-րդ գիրքը
«Մոխրագույնի 50 երանգները» վեպը նոր զարգացում կունենա. Է. Լ. Ջեյմսի 4-րդ վեպը վաճառքում կհայտնվի հունիսի 18-ին։
Գիրքը կոչվել է «Գրեյ. Մոխրագույնի 50 երանգները Քրիստիանի աչքերով», այն կպատմի առաջին հատորի իրադարձությունները գլխավոր հերոս Քրիստիան Գրեյի ընկալման միջոցով, գրում է filmpro.ru-ն։
Հեղինակը նշել է, որ քանզի Գրեյը բարդ և հետաքրքիր կերպար է, երկրպագուներին դուր կգա իրադարձությունները նրա անունից ներկայացնելը։
Ըստ էության՝ 4-րդ վեպը չի կարելի անվանել բեսթսելերների շարքի շարունակություն, քանի որ այն կրկնում է «Մոխրագույնի 50 երանգները» վեպի սյուժեն, պարզապես՝ այլ դիտանկյունից։ Իսկ եռապատման 2-րդ և 3-րդ մասերը կէկրանավորվեն մոտ ապագայում։










