Սերժ Թանկյանը Facebook-ում կիսվել է «Թումո» կենտրոնի Decibelle խմբի իր երգի կատարմամբ (տեսանյութ)

09:21 • 02.06.15

Հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կիսվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Decibelle աղջիկների խմբի իր երգի կատարմամբ:

 

«Դիտե՛ք իմ Forget Me Knot երգի այս հիանալի քավեր տարբերակը Հայաստանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Decibelle խմբի կողմից: Շատ լավն է»,- գրել է Սերժ Թանկյանը և հրապարակել տեսանյութը:

 

Սերժ Թանկյանը Facebook-ում կիսվել է «Թումո» կենտրոնի Decibelle խմբի իր երգի կատարմամբ (տեսանյութ)