Հիփ-հոփ երգչուհի Իգի Ազալիան ամուսնանում է (լուսանկարներ)
Ավստրալացի հիփ-հոփ երգչուհի Իգի Ազալիան իր ընկերոջից՝ բասկետբոլիստ Նիկ Յանգից, ամուսնության առաջարկություն է ստացել: Այդ մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում աստղի ընկերների էջին հրապարակված տեսանյութից: Տղան իր սիրելիին առաջարկություն է արել իր ծննդյան 30-ամյակի օրը, գրում է korrespondent.net-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նիկը Իգիի առաջ բացում ադամանդե մատանիով տուփը: Ճիշտ է՝ աղմուկի պատճառով չի լսվում, թե ինչ է պատասխանում երգչուհին, բայց, այնուամենայնիվ, նա մատանին դնում է մատին:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Յանգն ավելի վաղ People ամսագրի հարցին, թե արդյոք նա պատրաստվում է օրինականացնել իրենց հարաբերությունները, պատասխանել է. «Իհարկե: Եվս մեկ անգամ իհարկե: Բայց ես չեմ պատմի մանրամասները, թե չէ դուք կփչացնեք անակնկալը»:
















