«Նրանք կարող են ապրել անապատում, բայց ուրիշ ոչ մի տեղ». նոր գիրք Հայոց ցեղասպանության մասին

16:58 • 03.06.15

Այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով հայերի ցեղասպանության թեման անսովոր կարևորության և երկարատև ուշադրության է արժանացել, գրում է Սենթ Ջոնի համալսարանի Իրավունքի դպրոցի Իրավունքի և կրոնի կենտրոնի ղեկավար Մարկ Մովսիսյանը firstthings.com-ում:

 

Հոդվածագիրը նշում է, որ այս տարվա ընթացքում Ցեղասպանության վերաբերյալ մի քանի գիրք է հրատարակվել, որոնց թվում է Ռոնալդ Սունիի «Նրանք կարող են ապրել անապատում, բայց ուրիշ ոչ մի տեղ» գիրքը:

 

Նա նշում է, որ Սիրիայում և Իրաքում հարյուր հազարավոր քրիստոնյաների նկատմամբ հետապնդումներն օգնում են բացատրել Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը: «Դժվար է դիտել 2015 թվականի փախստականների լուսանկարները՝ առանց հիշելու հարյուր տարի առաջ հայ քրիստոնյաների լուսանկարները»,- գրում է նա:

 

Հոդվածագրի խոսքով՝ Սունիի գիրքը հիանալի աղբյուր է ընթերցողների համար, ովքեր ցանկանում են պատմություն սովորել: Սունին համակողմանի և անկողմնակալ աշխատանք է արել՝ Ցեղասպանությունը դնելով դարերի պատմություն ունեցող հայ քրիստոնյաների և նրանց թուրք կառավարիչների միջև հարաբերությունների կոնտեքստում:

«Նրանք կարող են ապրել անապատում, բայց ուրիշ ոչ մի տեղ». նոր գիրք Հայոց ցեղասպանության մասին