Ջոն Գալյանոյի ընկերն Ամալ Քլունիի ոճաբանն է դարձել
Սկանդալային դիզայներ Ջոն Գալյանոյի զուգընկերը` Ալեքսիս Ռոշեն, դարձել է իր անթերի ճաշակով հայտնի Ամալ Քլունիի ոճաբանը:
Ինչպես նշում է elle.ru-ն, այդ է պատճառը, որ վերջերս կայացած մի շարք կարևոր միջոցառումներին միջազգային կարգի իրավաբանը, ով անցած տարվա սեպտեմբերից դարձել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, հայտնվել է Գալյանոյի հագուստներով:
Աղբյուրը նկատում է, որ տիկին Քլունին այն սակավ հայտնիներից է , ով, չվախենալով հասարակության քննադատությունից, հակասեմական արտահայտությունների պատճառով սկանդալի կենտրոնում հայտնված Գալյանոյի ստեղծած զգեստներով է ներկայացել:
Այժմ Գալյանոն Maison Margiela-ի կրեատիվ դիզայներն է, ու չի բացառվում, որ ապագայում Ռոշեի ջանքերով տիկին Քլունին դառնա այս նորաձևության տան ոչ պաշտոնական դեսպանը:










