«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասանը մեկնել է Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ կռվելու
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում նկարահանված բրիտանացի դերասան Մայքլ Էնրայթը միացել է քրդերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար, հաղորդում է korrespondent.net-ը:
Էնրայթը, ով նկարահանվել է ծովահենների մասին ֆիլմի երկրորդ հատվածում, հայտնվել է Facebook-ում տեղադրված քրդական ինքնապաշտպանության ջոկատների տեսանյութում: Այնտեղ երևում է, թե ինչպես է Էնրայթը կանգնած այլ մարտիկների հետ և կրակում: Դերասանը կոչ է անում բոլորին զենք վերցնել և օգնել քուրդ ապստամբներին:










