«Փախուստ» սերիալը կվերադառնա էկրաններ. լրատվամիջոցներ

13:15 • 03.06.15

Հայտնի «Փախուստ» սերիալի 4 սեզոնները միայն ԱՄՆ-ում մոտ 8 մլն մարդ է դիտել, սակայն նրա վերադարձի մասին լուրը, միևնույն է, անսպասելի է, քանի որ սյուժեն համարվում է ավարտված։ Սերիալի գլխավոր դերակատար Վենթվորթ Միլերը հայտարարել է, որ «Ֆոքս» ընկերությունը շատ լուրջ է մոտեցել շարունակության մասին իր առաջարկին, գրում է filmpro.ru-ն։

 

Միլերը հարցազրույցներից մեկում նշել է, որ կինոընկերությանն առաջարկել է վերադարձնել «Փախուստը» զուտ հետաքրքրությունից դրդված, սակայն ընկերությունում այդ գաղափարին մեծ հետաքրքրությամբ են մոտեցել։

 

Նախնական տեղեկություններով՝ ֆիլմը կարող է վերադառնալ մինի-սերիալի ձևաչափով և վերամիավորել Դոմինիկ Փյորսել- Վենթվորթ Միլեր դուետը։

 

«Փախուստ» սերիալը ցուցադրվել է 2005-2009թթ. ընթացքում։

«Փախուստ» սերիալը կվերադառնա էկրաններ. լրատվամիջոցներ