Բրիտանական Glamour-ն անցկացրել է «Տարվա կին» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Հանրահայտ Glamour ամսագրի բրիտանական խմբագրությունը, չշեղվելով ավանդույթից, կազմակերպել է «Տարվա կին» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Ինչպես նշում է tatler.ru-ն, միջոցառմանը ներկա են եղել արևմտյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող մոդելներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթել է մոդել Սուկի Ուոթերհաուսը, «Տարվա հեռուստատեսային դեմք» է ճանաչվել Ռիտա Օռան, «Տարվա սոլո երգչուհի»` Էլի Գոլդինգը, «Տարվա կինոդերասանուհի»` Ֆելիսիթի Ջոնսը, «Տարվա թատերային դերասանուհի»`Ջիլիան Անդերսոնը, «Տարվա միջազգային կինոդերասանուհի»` ՔերիՎաշինգթոնը և վերջապես «Տարվա տղամարդ» անվանակարգում բաղձալի մրցանակին է արժանացել երաժիշտ Քալվին Հարիսը:
Ռոզի Հանթինգթոն Ուայթլի

Քեյթ Հադսոն

Քերի Վաշինգթոն

Սուկի Ուոթերհաուս, Կրիստիան Լուբուտեն
Ալիշա Դիքսոն











