Նիկիտա Միխալկովը Սթիվեն Սիգալի մասնակցությամբ ռուս-ամերիկյան ֆիլմ կնկարահանի

14:55 • 04.06.15

ՌԴ կինոգործիչների միության նախագահ Նիկիտա Միխալկովը մտադիր է նոր ռուս-ամերիկյան ֆիլմի ռեժիսորը դառնալ, որում գլխավոր դերը կկատարի Սթիվեն Սիգալը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Միխալկովը հայտնել է, որ հանդիպել է դերասանի հետ Մոսկվայում և քննարկել ապագա նախագծի մանրամասները։ «Նա բերեց նախագիծը, մենք քննարկեցինք համատեղ աշխատանքի հնարավորությունը։ Նա ցանկանում է նկարահանվել մեր ստուդիայում»,- ասել է Միխալկովը։

 

Ռեժիսորը նշել է, որ Սիգալի հետ ծանոթացել է դեռևս մի քանի տարի առաջ։ «Նա պատմեց սցենարի գաղափարը, որն ինձ այն ժամանակ այդքան էլ չհետաքրքրեց, և ես ասացի, որ եթե ինքն ուզում է ինչ-որ ներքին շարժ, ապա պետք է փորձի հեռանալ այն ժանրից, որում հաջողության է հասել»,- պատմել է Միխալկովը։

Նիկիտա Միխալկովը Սթիվեն Սիգալի մասնակցությամբ ռուս-ամերիկյան ֆիլմ կնկարահանի