Ամենաբարձր նախնական արժեքով կտավը վաճառքի կհանվի Sotheby's աճուրդում

13:07 • 10.06.15

Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառքի կհանվի պատմության մեջ ամենաբարձր նախնական արժեքով կտավը, որի հեղինակը Ֆրենսիս Բեկոնն է, գրում է ДНИ.ru-ն։


Վաճառքը կանցկացվի հուլիսի 1-ին։ Բեկոնի «Պապի դիմանկարի առաջին էտյուդը» անվանումով կտավի նախնական արժեքը կազմում է 38-53 մլն դոլար։ Դա ամենաբարձր ցուցանիշն է ժամանակակից արվեստի բոլոր ստեղծագործությունների շրջանում, որոնք վաճառվել են Լոնդոնում աճուրդի ժամանակ։


Բեկոնը ամենաթանկ ժամանակակից նկարիչն է։ Նրա տրիպտիխը 2 տարի առաջ վաճառվել է ռեկորդային 142.405 մլն դոլարով։

Ամենաբարձր նախնական արժեքով կտավը վաճառքի կհանվի Sotheby's աճուրդում