Չառլի Շինը հոսպիտալացվել է
Ամերիկյան դերասան Չառլի Շինը հոսպիտալացվել է, գրում է korrespondent.net-ը: Տեղեկությունների համաձայն՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառն ալկոհոլն է, բայց աստղի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են դա:
«Չառլին ողջ ազատ ժամանակն անցկացնում է երեկույթներում: Նա բողոքում է բարձր զարկերակային ճնշումից և սրտի շրջանում ցավերից»,- լրատվամիջոցներին ասել է Շինի ծանոթներից մեկը։
2011 թվականին թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով դերասանին արդեն հեռացրել են «Երկուսուկես մարդ» սերիալում նկարահանումներից, որի համար նա ժամանակին մի քանի անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» և «Էմիի» անվանակարգերում։
Նշվում է, որ չորրորդ ամուսնության ավարտից հետո Չառլի Շինը սկսել է է՛լ ավելի շատ խմել:










