Մահացել է The Lonely Sheperd երգի հեղինակ Ջեյմս Լաստը

14:33 • 10.06.15

Ֆլորիդայում (ԱՄՆ) 86 տարեկանում կյանքից հեռացել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջեյմս Լաստը, ով The Lonely Sheperd հանրահայտ երգի հեղինակն է, գրում է Газета-ն։

 

Ջեյմս Լաստը ծնվել է Բրեմենում 1929-ին, վերջին մի քանի տասնամյակի ընթացքում նա ապրում էր ԱՄՆ-ում։

 

«Ջեյմս Լաստի նվագախումբը» նա հիմնել է 1964-ին։ Իր խմբի հետ նա ձայնագրել է մոտ 50 ալբոմ՝ ընդհանուր 60 մլն նմուշ տպաքանակով։

 

Մահացել է The Lonely Sheperd երգի հեղինակ Ջեյմս Լաստը