Մադամ Տյուսոյի թանգարանում կհայտնվի սելֆի անող Քիմ Քարդաշյանի մոմե արձանը
Լոնդոնյան Մադամ Տյուսոյի թանգարանում կհայտնվի ամերիկյան հեռուստատեսության իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մոմե արձանը` սելֆի անելիս:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Time պարբերականին, քանդակի ձեռքին սմարթֆոն կլինի տեղադրված, որի միջոցով թանգարանի այցելուները կկարողանն սելֆի անել Քարդաշյանի հետ: Պարբերականը չի հստակեցրել, թե արդյոք կկարողանա սելֆիի հեղինակը անմիջապես հրապարակել լուսանկարը սոցցանցերում:
«Երբ մտածում էինք Քիմի արձանի դիրքի մասին, միանգամից ակնհայտ դարձավ, որ նա պետք է սելֆի անի»,- ասել է թանգարանի տնօրեն Էդվարդ Ֆուլլերը:
Ֆոնը Քիմի մոմե արձանի հետևում մշտապես փոփոխվելու է, քանի որ հայտնի է, որ սելֆիների սիրահար հեռուստաաստղը ճիշտ չի համարում նույն միջավայրում երեքից ավել լուսանկար անելը:
Մոմե արձանը թանգարանում կհայտնվի հուլիսին: Սելֆիների սիրահար Քիմը 35.7 մլն բաժանորդ ունի Instagram-ում, ինչը ամենատարածված էջն է դարձնում այն սոցցանցում:










