Մահացել է դերասան Քրիստոֆեր Լին

16:47 • 11.06.15

93 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի դերասան Քրիստոֆեր Լին, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Դերասանը մահացել է հիվանդանոցում՝ շնչուղիների հետ կապված հիվանդության պատճառով։

 

Նա խաղացել է «Աստղային պատերազմներ», «Մատանիների տիրակալը» ֆիլմերում և դարձել Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի ամենահայտնի չարագործներից մեկը։ Ընդհանուր առմամբ՝ նա խաղացել է ավելի քան 250 ֆիլմում, որոնցից 69-ը՝ սարսափ ֆիլմեր։ Նրան առավել մեծ ճանաչում են բերել չարագործների դերերը։

 

 

Մահացել է դերասան Քրիստոֆեր Լին