Էյնշտեյնի անձնական նամակներն աճուրդի կհանվեն

14:02 • 11.06.15

Հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնի անձնական նամակներն այսօր վաճառքի կդրվեն Կալիֆոռնիայում՝ Profiles in History աճուրդի տան կողմից, գրում է Интерфакс-ը։

 

«Նամակները հնարավորություն են տալիս իմանալու՝ ինչ է մտածել Էյնշտեյնը, երբ զբաղված չի եղել գիտական տեսություններով, ինչ խորհուրդներ է տվել երեխաներին, ինչպես է հավատացել Աստծուն»,- ասել է աճուրդի տան հիմնադիր Ջոզեֆ Մադալենան։

 

Նամակներից մեկում Էյնշտեյնը, օրինակ, կոչ է անում որդուն ավելի լուրջ վերաբերվել երկրաչափության ուսուցմանը, մյուսում՝ մխիթարում է ընկերուհուն, ով իմացել է ամուսնու անհավատարմության մասին։

 

Իր հորեղբոր 70-ամյակի առթիվ գրված նամակում ֆիզիկոսը հիշում է խաղալիք գնացքի մասին, որը նա է նվիրել և որն իր մոտ գիտության հանդեպ հետաքրքրություն է առաջացրել։

 

Ենթադրվում է, որ 27 ձեռագիր և տպված նամակներից յուրաքանչյուրը կարժենա 5.000-40.000 դոլար։ Ընդհանուր եկամուտը կարող է կազմել 500.000-ից մինչև 1 մլն դոլար։

 

Էյնշտեյնի անձնական նամակներն աճուրդի կհանվեն