Այսօր «Զվարթնոցի» տաճարում կմեկնարկի «Լոյս ի լուսոյ» եռամաս համերգը, որը կեզրափակվի Թուրքիայում

11:25 • 11.06.15

Հունիսի 11-ին «Զվարթնոցի» տաճարում  տեղի կունենա Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի  համատեղ բացօթյա  «Լոյս ի լուսոյ» համերգը, որը  եռամաս համերգի առաջին մասն է: Հաջորդ համերգները սպասվում են Ստեփանակերտում և Գյումրիում: Այս մասին  Tert.am-ին հայտնեց Կամերային երգչախմբի  ղեկավար   Հարություն Թոփիկյանը:


«Գյումրիում ամսի 15-ին ,  ապա` Թբիլիսիում, որից հետո մեկնելու ենք  Թուրքիա և Արևմտյան Հայաստան, Վան և այլ քաղաքներ: Վերջում՝ հունիսի 30-ին, համերգ ենք ունենալու  բյուզանդական   մեծ  եկեղեցում, ցավոք, անունը չեմ հիշում»,- ասաց Հարություն Թոփիկյանը:


Նրա տեղեկացմամբ` թուրքական շրջագայության կազմակերպիչը թուրքական կողմն է:

Այսօր «Զվարթնոցի» տաճարում կմեկնարկի «Լոյս ի լուսոյ» եռամաս համերգը, որը կեզրափակվի Թուրքիայում