Թուրքիայում հայկական եկեղեցին ԵՄ-ի մշակութային ժառանգության մրցանակին է արժանացել
Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին արժանացել է Europa Nostra Awards 2015-ին` ԵՄ-ի մշակութային ժառանգության մրցանակին` ժառանգության պահպանության բնագավառում:
Hurriyet Daily News-ը հայտնում է, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Օսլոյի քաղաքապետարանում՝ հունիսի 11-ին: Ժյուրիի անդմաները իրենց գնահատականի տեքստում ասել են, որ «հայ ժողովրդի արտաքսումից հետո եկեղեցու պահպանման ջանքերը հաշտեցման հոյակապ քայլ են»:
Սբ Կիրակոսի հայկական եկեղեցին Դիարբեքիրում Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է, կառուցվել է 1376-ին, վերաբացվել 2011-ին:










