Դևիդ Բեքհեմը կնկարահանվի Գայ Ռիչիի ֆիլմում

14:56 • 12.06.15

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը համաձայնել է նկարահանվել ռեժիսոր Գայ Ռիչիի ֆիլմում, որն Արթուր թագավորի և Կլոր սեղանի ասպետների մասին է։ Ֆիլմը կթողարկվի 2016-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Բեքհեմը կկատարի երկրորդական դեր և կհայտնվի դասական տեսարանում՝ քարի միջից Էքսկալիբուրի թուրը հանելու հատվածում։

 

Սա ռեժիսորի և ֆուտբոլիստի առաջին համագործակցությունը չէ։ 2013-ին նա Բեքհեմի մասնակցությամբ գովազդային հոլովակ է նկարահանել։

Դևիդ Բեքհեմը կնկարահանվի Գայ Ռիչիի ֆիլմում