Իտալացի նկարիչը յուղաներկով գերիրական կտավներ է ստեղծում (լուսանկարներ)
Միլանցի (Իտալիա) նկարիչ Էմանուել Դասկանիոն իրականությանը մոտ կտավներ է ստեղծում։ Հաճախ նա նատյուրմորտներ կամ դիմանկարներ է նկարում, գրում է fishki.net-ը։
Նա իրեն պերֆեկցիոնիստ է համարում։ Երիտասարդ նկարիչը մինչ իր աշխատանքները ցուցահանդեսներում ներկայացնելը՝ երկար ժամանակ ուսումնասիրել է գեղարվեստական տեխնիկան և կատարելագործել իր նկարչական հմտությունները։
Նա նկարում է յուղաներկով, ինչն օգնում է ստեղծել լուսանկարների նման գերիրական պատկերներ։





























