Ուկրաինան ռուսական սերիալները կփոխարինի կորեականով

09:40 • 12.06.15

Ուկրաինայի հեռուստաեթերը շուտով ռուսականի փոխարեն կլցնեն կորեական հեռուստաալիքները, ինչի մասին հայտնել է Հեռուստառադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի նախագահ Յուրի Արտեմենկոն:



Ինչպես նշում է gazeta.ru-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ ռուսական սերիալներն իրենց հարկավոր չեն ոչ միայն դրանցում առկա գաղափարական ագրեսիայի, այլև բարձր արժեքի պատճառով:



«Պատկերացրեք` ռուսները 20-25 հազար դոլար են ուզում մի դրվագի համար: Իսկ կորեացիները 1 դրվագի համար ուզում են 200-300 դոլար»,-ընդգծել է Արտեմենկոն:

 

Նա նաև հավելել է, որ կորեական սերիալները շատ որակյալ են ու սյուժետային առումով հետաքրքիր:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ հրապարակվել է Ուկրաինայում արգելված ռուսական ֆիլմերի ու սերիալների ցանկը:

Ուկրաինան ռուսական սերիալները կփոխարինի կորեականով