Նապոլեոնի ոսկե ատրճանակներն աճուրդի են հանվել

11:12 • 12.06.15

Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել Նապոլեոնի ատրճանակները։ Թանկարժեք նմուշը վաճառվում է Վաթերլոոյի մարտի 200-ամյակի կապակցությամբ։ Ոսկե նախշերով զարդարված զենքը պատրաստվել է 1814-ին՝ հատուկ պատվերով, հայտնում է Вести-ն։

 

Զենքը նախատեսված է եղել կայսեր սիրելի որդու համար։ Սակայն կրակել դրանցից Նապոլեոնի որդուն չի հաջողվել. նախքան նվերը հանձնելը նա մահացել է թոքախտից։

 

Նապոլեոնի մահից հետո ատրճանակները եղել են մի քանի բրիտանացի հավաքորդների մոտ։ Վաճառքը կկայանա հուլիսի 8-ին։ Նախնական արժեքը մոտ 2 մլն դոլար է։

Նապոլեոնի ոսկե ատրճանակներն աճուրդի են հանվել