Արտաշատում թունավորված դպրոցականների թիվը հասել է 46-ի. նրանց վիճակը բավարար է

16:35 • 10.09.15

Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցից սննդային թունավորումով Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաների թիվը 28-ից հասնել է 46-ի. այս մասին Tert.am-ին ասացին բժշկական կենտրոնից:

 

Բժշկական կենտրոնից նաև տեղեկացրեցին, որ զուգահեռաբար այն երեխաները, որոնք իրենց արդեն լավ են զգում պատրաստվում են դուրսգրման:

 

«Հիմա անկետաներ են գրում, թե քանիսն են դուրս գրվում, դեռ չգիտենք: Նրանք, ովքեր ավելի թույլ են, կպահեք մինչև վաղը, վիճակը նորմալացնենք և դուրս կգրենք»,-ասացին հիվանդանոցից։
Ընդհանուր առմամբ ըստ նրա, կաթիլային ներկարումներից հետո բավական լավ է երեխաների վիճակը:

 

Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեխաները թունավորվել են դպրոցի ճաշարանի երշիկից: