Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ

14:30 • 30.10.26

Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային պայքարում Եվրոպայի չեմպիոնը հրում վարժությունում գլխավերևում պահեց 120կգ ծանրաձողը: Երկամարտում հայ մարզիկը գրանցեց 205 կգ արդյունք և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն ու բազմակի մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը: