Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին

14:45 • 30.10.26

Դատախազությունն ընթացք է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված դիմումին: Այս մասին Դատախազությունից հայտնել են «Լուրերին»:

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։