ԱՄՆ-ի հետ երկխոսությունում առաջընթաց կարող է արձանագրվել միայն Իրանի յոթ պայմանի համաձայնեցումից հետո. Ղալիբաֆ
ԱՄՆ-ի հետ երկխոսությունում առաջընթաց կարող է արձանագրվել միայն Իրանի յոթ պայմանի համաձայնեցումից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի պայմանները բազմիցս և հստակ հասցվել են միջնորդներին: Մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությունը Իրանի վրա չի ազդում: Առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն բանից հետո, երբ Իրանի յոթ պայմանը համաձայնեցվի», - գրել է նա X-ում:
Ավելի վաղ իրանական «Tasnim» գործակալությունը հայտնել էր, որ Իրանը ստացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նամակը՝ ուղղված Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին, սակայն դեռևս չի պատասխանել դրան: Գործակալության տվյալներով՝ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը կատարի յոթ պայմանները:














