Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի երթուղիների վերաբերյալ․ Ղալիբաֆ
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի երթուղիների վերաբերյալ, այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը։
«Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության տարանջատման համակարգի վերաբերյալ»,-նշել է նա։
Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակը «չի վերադառնա պատերազմից առաջ եղածին»։ Ավելին, նա նշել է, որ Միացյալ Նահանգները դեռևս պաշտոնապես չի արձագանքել Իրանի պահանջներին, որոնք ներառում են Հորմուզի նեղուցի բացման յոթ պայման։
Նա նշել է, որ Վաշինգտոնը պետք է կատարի այս բոլոր պայմանները, որպեսզի նեղուցը բացվի և բանակցությունները վերսկսվեն։ Ղալիբաֆը հավելել է, որ Մոսկվա կատարած իրենց այցի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները խնդրել են Ռուսաստանի նախագահ Պուտինին նպաստել ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններին։














