Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիայի Հանրապետություն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

22:06 • 11.11.26

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում, հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: