Հայտնի է դարձել` ով կվարի Օսկար - 2016-ը

23:39 • 21.10.15

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կվարի ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը:

 

USA Today-ը հայտնում է, որ Օսկարի 88-րդ մրցանակաբաշխության հանդիսավարի մասին հայտնի է դարձել հենց Ռոքի` սոցցանցերում կատարած գրառումից:

 

Նա մասնավորապես Օսկարի արձանիկի հետ լուսանկար է տեղադրել Twitter-ի իր էջում և գրել. «Հապա տեսեք` ով է վերադարձել»:

 

Նախկինում Ռոքը հեղինակավոր մրցանակաբաշխությունը վարել է 2 անգամ: Ավելի վաղ մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Ռոքի և Ամերիկյան կինոակադեմիայի միջև համապատասխան բանակցություններ են վարվում:

 

Հայտնի է դարձել` ով կվարի Օսկար - 2016-ը