Ժերար Դեպարդյոն Ռուսաստանի մասին գիրք կգրի

10:49 • 22.10.15

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն ռեստորան կբացի Մոսկվայում, որտեղ նրա երկրպագուները կկարողանան համտեսել իր սիրելի ճաշատեսակները։ Այնուհետև դերասանը մտադիր է գիրք թողարկել, որը, հեղինակի խոսքով, խոստանում է լինել անցնող տարվա գլխավոր գրական բեսթսելերը, գրում է Комсомольская правда-ն։

 

Արդեն հայտնի է գրքի անվանումը՝ «Անմեղը»։ Սյուժեն նվիրված է Ռուսաստանին։ Գրքում Դեպարդյոն ընթերցողների հետ կկիսվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման տպավորություններից, կանդրադառնա Ուկրաինայի և Ռուսաստանի փոխհարաբերությունների հարցին։ Ընդ որում՝ դերասանն անկեղծ զգուշացնում է, որ չի պատրաստվում վերլուծել իրավիճակը, այլ կպատմի իր սեփական զգացողությունների մասին։
 

Դեպարդյոյի մտերիմ ընկերը՝ Առնո Ֆրիլեն, ով և պատմել է լրագրողներին գրքի թողարկման մասին, վստահ է, որ ստեղծագործությունը հասարակական աղմուկ կբարձրացնի ոչ միայն Ռուսաստանում, այլև արևմտյան երկրներում։

Ժերար Դեպարդյոն Ռուսաստանի մասին գիրք կգրի