Մարտի Մակֆլայի դերակատարն ինքնուրույն կապվող քուղերով կոշիկներ է նվեր ստացել

08:54 • 22.10.15

Nike բրենդի ավտոմատ կապվող քուղերով կոշիկների նոր մոդելի առաջին սեփականատերն է դարձել ամերիկացի դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսը, որը «Հետ՝ դեպի ապագա» ֆիլմում կատարել է Մարտի Մակֆլայի դերը, գրում է korrespondent.net-ը։

 

«Այսօր Nike-ը նվեր է մատուցել Մայքլ Ջեյ Ֆոքսին՝ նորարարությունն այդ կոշիկների առաջին և ամենահայտնի սեփականատիրոջը ներկայացնելով»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։

 

Կոշիկների նոր մոդելում քուղերի սովորական համակարգը ներդրված է «անկրկնելի դիզայնի մեջ, որը դարձել է զանգվածային մշակույթի անմար փարոս»։

 

2015 թվականի հոկտեմբերի 21-ին աշխարհում նշել են «Հետ՝ դեպի ապագա» ֆիլմաշարի օրը: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ հենց այդ օրն են անցյալից գալիս Մարտի Մաքֆլայը և Դոկը։

Մարտի Մակֆլայի դերակատարն ինքնուրույն կապվող քուղերով կոշիկներ է նվեր ստացել