Ադելը նամակ է գրել երկրպագուներին իր նոր ալբոմի մասին
Երկար սպասված ալբոմի թողարկման նախաշեմին երգչուհի Ադելը սոցկայքերում նամակ է գրել իր երկրպագուներին: Ուղերձում նա դիմել է բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իր արվեստի հանդեպ:
Երգչուհին պատմել է իր մանկության, երազանքների, կյանքի և շատ այլ բաների մասին, սակայն այդ ամենը վերաբերում է մի բանի՝ նոր «25» անվանումով ալբոմին, փոխանցում է buro247.ru-ն:
«25-ամյակը բեկումնային եղավ ինձ համար: Ես հավասարակշռություն էի պահում ուշ դեռահասային ժամանակաշրջանի և լիարժեք հասունության միջև»,- գրել է Ադելը՝ մեծանալը համեմատելով ապտակի հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադելը մեծ իրարանցում էր առաջացրել իր երկրպագուների շրջանում՝ The X Factor հեռուստաշոուի ժամանակ իր նոր երգից 30-վայրկյանանոց հատված ներկայացնելով։ Սա կլինի նրա առաջին երգը որդու ծնվելուց հետո և վերջին ալբոմի թողարկումից գրեթե հինգ տարի անց։
![]()










