Յայա Տուրեն 2017 թվականին դառնալու է Նյու Յորք Սիթիի խաղացող

01:20 • 24.10.15

 «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն լքելու է ներկայիս ակումբը որպես ազատ գործակալ պայմանագրի ավարտից հետո՝ 2017 թվականին: Տուրեն կարիերան շարունակելու է MLS-ում, այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

 

Նա տեղափոխվելու է «Նյու Յորք Սիթի», որը պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը:

 

Այժմ ամերիկյան ակումբում հանդես են գալիս Դավիդ Վիլյան, Անդրեա Պիրլոն եւ Ֆրենկ Լեմպարդը:

Յայա Տուրեն 2017 թվականին դառնալու է Նյու Յորք Սիթիի խաղացող